Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանն այցելեց Սասուն Միքայելյանին. վաղը` հանդիպում Փաշինյանի հետ

Տեր-Պետրոսյանն այցելեց Սասուն Միքայելյանին. վաղը` հանդիպում Փաշինյանի հետ

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հիվանդանոց և մեկ ժամ տևողությամբ տեսակցություն ունեցել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ, հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսից:

Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել էր Արդարարադատության նախարար Հրայր Թովմասյանին` տեսակցություն խնդրելով քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը «Արթիկ» ՔԿՀ-ում կհանդիպի «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին:

Tekali Taxi