Home / Հայաստան / Բացօթյա առևտրով զբաղվողներին տեղ են հատկացնում եկեղեցուն հարող տարածքում

Բացօթյա առևտրով զբաղվողներին տեղ են հատկացնում եկեղեցուն հարող տարածքում

Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնողներին Կենտրոն թաղապետարանը տեղ է հատկացրել` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում: Այսօր Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել են առևտրականները:

«Մեզ խոստացել են, որ այստեղ կարող ենք մեր առևտուրն անել, մինչև մի քիչ հեռու տարածքում շուկան կառուցեն: Եթե էդպես լինի, մենք շատ գոհ կլինենք»,- ասել են քաղաքացիները:

Նշենք, որ երբ մենք գտնվում էինք եկեղեցուն հարող տարածքում, այնտեղ էին նաև քաղաքապետարանի աշխատակիցները: Նրանք պարզել էին, որ եկեղեցին թույլ չի տալիս այդ տարածքում առևտուր անել և փորձում էին շտկել իրավիճակը:

Նրանց խոսքերով, չնայած, որ կան տարաձայնություններ, քաղաքապետարանը կկիրառի համապատասխան օրինական միջոցները, և առևտրականների համար լավագույն որոշումը կկայացվի:

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծ պողոտայի` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում բացօթյա առևտուր իրականացնողները վերջին երեք ամսվա ընթացքում ակտիվորեն պայքարում են բացօթյա առևտուրն արգելող քաղաքապետարանի որոշման դեմ:

Tekali Taxi