«Սավալանը ընդդիմության դեմ ուղղված բռնաճնշումների զոհ է դարձել: Այս երիտասարդը մեղավոր չէ, և նրա ձերբակալությունը գործող ռեժիմի դեմ խոսող քննադատներին լռեցնելու միտում ունի»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները դատապարտել են «մամուլի գիշատիչների» երկրում բլոգերի դատապարտումը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրական հայտարարությամբ է հանդես եկել թմրանյութերի պահպանման համար նախօրեին 2,5 տարվա ազատազրկման ենթարկված ադրբեջանցի բլոգեր Ջաբար Սավալանի վճռի վերաբերյալ:
Սավալանը ձերբակալվել է փետրվարի 5-ին Սումգայիթ քաղաքում և մեղադրվել 0,17 գրամ ափիոն պահելու մեջ: «Սավալանը ընդդիմության դեմ ուղղված բռնաճնշումների զոհ է դարձել: Այս երիտասարդը մեղավոր չէ, և նրա ձերբակալությունը գործող ռեժիմի դեմ խոսող քննադատներին լռեցնելու միտում ունի»,- ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանի իշխանությունները մշտապես «աբսուրդային» բնույթի մեղադրանքներ են օգտագործում, որպեսզի ճաղերի հետևում փակեն սոցիալական կայքերում իշխանություններին քննադատող երիտասարդներին: Այդ իսկ պատճառով, Իլհամ Ալիևը մտնում է «մամուլի գիշատիչների» շարքը, ասված է հայտարարության մեջ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը արձանագրել է նաև Սավալանի գործը լուսաբանող մի շարք լրագրողներին ծեծի ենթարկելու և ձերբակալելու փաստը: Կազմակերպությունը պահանջել է անմիջապես ազատ արձակել բլոգեր Ջաբար Սավալանին և դադարեցնել Ադրբեջանի ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները:
Մեկ այլ հայտնի իրավապաշտպան կազմակերպություն` Amnesty International-ը, ևս քննադատությամբ է հանդես: «Այս ամենի մեջ ամենացնցողն այն է, որ նման վայրի բռնաճնշումներ է իրականացնում Եվրախորհրդի անդամ պետությունը»: