Home / Հայաստան / Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է սկսում հավակնորդների մրցաշարը

Լևոն Արոնյանը ոչ-ոքիով է սկսում հավակնորդների մրցաշարը

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում են 8 շախմատիստներ: 1/4 եզրափակիչ փուլում հայաստանցի շախմատիստը խաղում է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի դեմ: Առաջին պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր ստիպակներով, նա բավական արագ մեկ զինվորի առավելություն ստացավ, սակայն վերջնախաղում Գրիշչուկին հաջովեց հավասարեցնել դիրքերը և 70-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը:

Նշենք, որ գրոսմայստերները 4 պարտիա կխաղան, իսկ ոչ-ոքի հաշվի դեպքում կանցկացվի թայ-բրեյք:

Հաջորդ հանդիպումը կանցկացվի վաղը. Արոնյանը կխաղա սև ֆիգուրներով:

Քառորդ եզրափակիչ փուլի մյուս երեք պարտիաներում նույնպես գրանցվեցին ոչ-ոքիներ: Խաղաղությամբ բաժանվեցին ամերիկացի Գատա Կամսկին և բուլղարացի Վեսելին Տոպալովը, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը և իսրայելցի Բորիս Գելֆանդը, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Tekali Taxi