Home / Հայաստան / «Սպայկայի» տնօրենի ձերբակալությունը և ՀՀ վարչապետը

«Սպայկայի» տնօրենի ձերբակալությունը և ՀՀ վարչապետը

Երեկ հայտնի է դարձել, որ երկու օր առաջ ձերբակալվել է Հայաստանում խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի` «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը: Նրան մեղադրում են փաստաթղթեր կեղծելու մեջ: Քրեական գործը հարուցվել է Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Մամուլի հրապարակումների համաձայն, «Սպայկա» ընկերության հետ կապ ունի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը հիշեցնում է վերոնշյալ մանրամասները և գրում է, որ Ղազարյանի ձերբակալությունը տեղավորվում է վարչապետի ձախողումների տրամաբանության մեջ:

«Բավական է հիշեցնել, որ որպես հայկական տնտեսության սրընթաց զարգացնելու ծրագրի բաղադրիչ` փետրվարի 3-ին կառավարությունը հաստատել էր «Սպայկա» ընկերության հայտը` ավելացված արժեքի հարկի վճարման տարժամկետում տրամադրելու վերաբերյալ: Ոգևորված վարչապետն ասել էր, որ «Սպայկայի» 22,8 միլիարդ դրամ արժեքով ծրագիրը (ընկերությունը Հայաստանից թարմ մրգերի արտահանման ներդրումային ծրագիր էր ներկայացրել – Epress.am) զգալի խթան կհանդիսանա գյուղատնտեսական ապրանքների արտահանման և ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման համար: Կարելի է արձանագրել, որ «Սպայկային» զիջած ԱԱՀ-ի գումարներն աջակցեցին ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ տնտեսական հանցագործության արագացմանը»:

Tekali Taxi