Մոսկվայի դատարանը Հայաստանի 29-ամյա քաղաքացի Սուրեն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել գողության մեղադրանքով:
Դատարանը պարզել է, որ Հայրապետյանը 2010 թվականի սեպտեմբերից մինչ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իր հանցակցի հետ Նովոկոսինո շրջանում բնակարաններից մոտ 20300 դոլարի ունեցվածք և թանկարժեք զարդեր է գողացել:
Դատարանը Հայրապետյանին մեղավոր է ճանաչել և որպես խափանման միջոց է ընտրել 4 տարվա ազատազրկումը ուղղիչ գաղութում: