Home / Հայաստան / Նախարարը հարցազրույցը կիսատ է թողել ու արագ հեռացել

Նախարարը հարցազրույցը կիսատ է թողել ու արագ հեռացել

Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցն ընդհատել, արագ նստել է իր մեքենան և հեռացել:

Epress.am-ի հետ զրույցում միջադեպի մասին պատմել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, ակտիվիստ Վարդգես Գասպարին:

«Երբ նա հարցազրույց էր տալիս լրագրողներից մեկին, ես բարձրացրի իմ ձեռքի պաստառը` «Ա1+» հեռուստաընկերության բացման պահանջով: Նա շուռ եկավ և ասաց` «Ի՞նչ եք պահանջում»: Ես ասացի. «Ինչո՞ւ չեք կատարում Եվրոպական դատարանի վճռի պահանջը և Եվրոպական միության մինիստրների խորհրդի պահանջը «Ա1+»-ի բացման վերաբերյալ»: Ասաց` կատարել ենք: Ասացի` բա որ կատարել եք, Հայաստանն ինչի են դասել Եվրոպական դատարանի վճիռը չկատարող երկրների շարքին, այդ պահին նա հարցազրույցն ընդհատեց ու թողեց գնաց»,- ներկայացրել է Գասպարին:

Tekali Taxi