Home / Հայաստան / Քոչարյանների գործի առնչությամբ նոր դատաքննություն է նշանակվել

Քոչարյանների գործի առնչությամբ նոր դատաքննություն է նշանակվել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել նոր դատաքննություն անցկացնել Բելլա և Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի առնչությամբ:

Առաջին նիստը կկայանա մայիսի 20-ին:

Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատական հայց էր ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել է, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Tekali Taxi