Home / Հայաստան / ՀԱԿ–իշխանություն երկխոսության օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չկա. կարծիքներ

ՀԱԿ–իշխանություն երկխոսության օրակարգում արտահերթ ընտրությունների խնդիր չկա. կարծիքներ

Եթե Հայ Ազգագյին Կոնգրեսի և իշխանությունների միջև տեղի ունեցող «բաց դիալոգ»-ում չկա արտահերթ ընտրությունների մասին խոսակցություն, դա դեռևս չի նշանակում, որ հայ հասարակության մեջ չկա այդ խնդիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության մասին` հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ոչինչ բացառել չի կարելի: Չեմ կարող ասել, որ պետք է բացառել արտահերթ ընտրությունները, ինչպես նաև արտահերթ իրավիճակները երկրում», – ասել է Փոստանջյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, իր հերթին, նշել է, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության օրակարգում չկա արտահերթ ընտրությունների խնդիր:

«Մարտի 17-ի ՀԱԿ-ի հանրահավաքում ինձ համար շատ անբացատրելի վստահությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջ քաշված երեք պահանջները կատարվելու են, որից հետո էլի շատ անբացատերլիորեն տեսանք իշխանությունների արձագանքը այս հայտարարությանը: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա որևէ քայլ իշխանությունների կողմից չի նկատվում, ինչը ինձ թույլ է տալիս մտածել, որ օրակարգում դրված չէ արտահերթ ընտրությունների հարցը»:

Tekali Taxi