Home / Հայաստան / Համմարբերգի` Հայաստանի մասին զեկույցի հրապարակումը հետաձգվել է մեկ շաբաթով

Համմարբերգի` Հայաստանի մասին զեկույցի հրապարակումը հետաձգվել է մեկ շաբաթով

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի` Հայաստան կատարած իր այցի հիման վրա պատրաստված զեկույցը պետք է հրապարակեր մայիսի 2-ին:

Դա, սակայն, տեղի չի ունեցել: Երեկ ԵԽԽՎ-ում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետաձգման պատճառների մասին հարցին, նշել է, որ, իր տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները, որոնց նախապես ուղարկվել էր զեկույցը, մի փոքր ժամանակ են խնդրել զեկույցի մեջ տեղ գտած որոշ հարցադրումներին արձագանքելու համար:

«Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը, ընդառաջ գնալով այդ խնդրանքին, մի շաբաթով հետաձգել է զեկույցի հրապարակումը: Իմ ունեցած տեղեկություններով, զեկույցը հրապարակվելու է մայիսի 9-ին», – ասել է Գրիգորյանը:

Tekali Taxi