Home / Հայաստան / Սուրճը վտանգում է մարդու կյանքը, կրկին պարզել են գիտնականները

Սուրճը վտանգում է մարդու կյանքը, կրկին պարզել են գիտնականները

Սուրճն ու սեքսը մահացու վտանգ են պարունակում իրենց մեջ` մեծացնելով արյունազեղման հավանականությունը, պարզել են հոլանդացի գիտնականները: Հավելյալ գործոն է դառնում նաև հարբուխը, սակայն ոչ ինքնին հիվանդությունը, այլ քիթը մաքրելու պրոցեսը, քանի որ այն նույնպես բարձրացնում է արյան ճնշումը:

Հետազոտելով 250 հիվանդների` մասնագետները վերհանել են 8 հիմնական ռիսկային գործոն, որոնք մարդուն մահվան վտանգի առջև են կանգնացնում, հայտնում է BBC-ն:

Ուտրեխտա բժշկական կենտրոնի Համալսարանի աշխատակիցները հաստատել են, որ հիվանդների 10 տոկոսը սրտի նոպա են ունեցել սուրճի պատճառով: Թեև սուրճը չարաշահողների մոտ ընդամենը 1,7 անգամ է մեծ սրտի նոպա ունենալու հավանականությունը, քան մյուսների դեպքում, այդուհանդերձ, սա ամենատարածված ռիսկային գործոնն է:

Էմոցիաների հանկարծակի և կտրուկ արտահայտումն ավելացնում է սրտի նոպա ունենալու  ռիսկը ավելի քան 23 անգամ, սակայն մարդկանց միայն 2,7 տոկոսն է այդ պատճառով հիվանդանոցում հայտնվել:

Tekali Taxi