Home / Հայաստան / ՖՈՏՈ. Զանգվածային բախումներ Բաքվում. հավատացյալներին դաժանաբար ծեծել են

ՖՈՏՈ. Զանգվածային բախումներ Բաքվում. հավատացյալներին դաժանաբար ծեծել են

Այսօր մի քանի հարյուր մարդիկ ակցիա են անցկացրել Ադրբեջանի Կրթության նախարարության դիմաց` բողոքելով դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:

Ակցիայի մասնակիցները «Ալլահ Ակբար» էին բացականչում և կրթության նախարար Միսիրա Մարդանովի հրաժարականն էին պահանջում:

Ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստով անձինք փորձում էին ռետինե մահակներով ցրել ակցիայի մասնակիցներին: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, ուժայինները բոլորին են ծեծել, այդ թվում` կանանց, լրագրողներին, որոնցից խլել են լուսանկարչական սարքերը` խոչընդոտելով մասնագիտական գործունեության իրականացմանը:

Թեև տասնյակ մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել և ձերբակալվել, ակցիայի մասնակիցները շարունակել են դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը և հրաժարվել են ցրվել: Բախումը տեղափոխվել է հարևան փողոցներ: Երբ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահները դադարել են հետապնդել հավաքվածներին:

Այսօրվա ակցիան հավատացյալների առաջին զանգվածային բողոքի ցույցն է տարվա սկզբին Ադրբեջանի իսլամիստական կուսակցության առաջնորդի և ակտիվիստների խմբի ձերբակալությունից հետո:

Ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, Կրթության նախարարության դիմաց նման ակցիա էր անցակցվել է, որը, սակայն, այդքան դաժան բնույթ չէր կրում:

Հիջաբ կրելու արգելքը մտցվել է կես տարի առաջ, երբ կրթության նախարարությունը արգելել է աղջիկներին դպրոցում գլխաշորով հայտնվել: Դրանից հետո տասնյակ դպրոցական աղջիկներ մայրաքաղաքի մոտ 25 դպրոցներոյմ դադարել են դպրոց այցելել:

Լուսանկարները` «Թուրան» գործակալության

Tekali Taxi