Home / Հայաստան / Լուսանկար Բեն Լադենի տնից. նրա մարմնի մոտ խաղալիք հրացան է հայտնաբերվել

Լուսանկար Բեն Լադենի տնից. նրա մարմնի մոտ խաղալիք հրացան է հայտնաբերվել

Տանը, որտեղ սպանվել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսաման բեն Լադենը, խաղալիք հրացան են գտել: Զենքը շատ լավ տեսանելի է այն մի քանի լուսանկարներում, որոնք տարածվել էին համացանցում:

Այդ լուսանկարներում կարելի է տեսնել վառ գույնի պլաստմասե խաղալիք, որն ընկած է սպանված ահաբեկչի գլխի մոտ: Ի դեպ, Reuters գործակալությանը պակիստանցի ուժայիններից մեկի կողմից վաճառված նկարներում զենք չի երևում:

Բեն Լադենի տանը երեխաներ էին ապրում, այնպես որ խաղալիքը կարող էր և նրանցից մեկինը լինել, գրում է Newsru.com-ը:

Tekali Taxi