Home / Հայաստան / Լիբիայում դաժան բախումներ են ընթանում Միսուրատայի համար

Լիբիայում դաժան բախումներ են ընթանում Միսուրատայի համար

Լիբիայի Միսուրատա քաղաքում շարունակվում են բախումներ ընթանալ լիբիական ջամահիրիայի հրամանատար Մումար Քադաֆիի կողմնակիցների և նրա ռեժիմի դեպ պայքարող ապստամբների միջև: Միսուրատան երկրի վերջին բնակավայրն է, որտեղ ընդդիմադիրները դեռևս կարողանում են վերահսկողությունն իրենց ձեռքերում պահել, հաղորդում է TF1-ը:

Հայտնի է, որ ներկայումս պայքար է ընթանում օդանավակայանի շրջանում, կողմերը հրետանի և նռնականետներ են կիրառում: Ապստամբների ներկայացուցիչները նաև նշել են, որ ՆԱՏՕ-ի ուժերը ռմբակոծել են քաղաքի արևելյան հատվածը:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Քադաֆիի բանակը ուղղաթիռներ է կիրառել ապստամբների դիրքերին հարվածներ հասցնելու համար: Ապստամբների վկայությամբ` ուղղաթիռների վրա Կարմիր խաչի նշաններ են եղել:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները չեն հաստատում այս տեղեկությունները, սակայն նշում են, որ Քադաֆիի բանակը ուղղաթիռներ  է կիրառել` խախտելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը: Հիշեցնենք, որ բանաձևը լիբիական օդային ուժերին արգելում է թռիչքներ կատարել:

Tekali Taxi