Home / Հայաստան / Բրիտանացիները կյանքում 5 տարի անցկացնում են խումարի մեջ

Բրիտանացիները կյանքում 5 տարի անցկացնում են խումարի մեջ

Մեծ Բրիտանիայի բնակիչները  միջին հաշվով ողջ կյանքի ընթացքում 5 տարի անցկացնում են խումարի մեջ, հաղորդում է ANI-ն` հղում կատարելով ոչ ալկոհոլային խմիչքների արտադրողների կողմից անցկացված հետազոտությունների տվյալներին: Հարցմանը մասնակցել են ավելի քան հազար հինգ հարյուր հոգի:

Համաձայն հարցման արդյունքների, 21-ից 38 տարեկան բրիտանացիները տառապում են ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքներից տարվա մեջ միջին հաշվով մոտ 60 օր: 38-ից 46 տարեկաններին մոտ «խումարային» օրերի քանակը կազմում է տարեկան 45 օր, իսկ 46-60 տարեկանների մոտ` 23 օր: Ընդհանուր առմամբ, կյանքի կտրվածքով դա կազմում է 1926 օր կամ 5,27 տարի:

Tekali Taxi