Home / Հայաստան / Փաշինյանին և Միքաելյանին բաց կթողնե՞ն մայիսի 28-ին

Փաշինյանին և Միքաելյանին բաց կթողնե՞ն մայիսի 28-ին

Հաղթանակի տոնի առիթով լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանին բաց են թողնելու և օգտվելով Հովիկ Աբրահամյանի խնդրանքից` Սերժ Սարգսյանը ներում է շնորհելու նրան, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Սակայն լուրերն իրականություն չդարձան: Երեկ մենք հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին ազատ են արձակելու մայիսի 28-ին` Հանրապետության տոնին: Ընդ որում, դրա նախօրեին կլինի կաթողիկոսի դիմում-խնդրանքը, որին ընդառաջելով էլ Սերժ Սարգսյանը կարձակի ներման հրամանագիրը: Այնպես որ` մայիսի 31-ի հանրահավաքում, իրոք, Նիկոլն ու Սասունը ելույթ կունենան և իրենց ներկայությամբ անասելի ուրախություն կպատճառեն հանրահավաքի մասնակիցներին»:

Tekali Taxi