Home / Հայաստան / Հայաստանում փնտրում են «քավության նոխազ» դատախազներին

Հայաստանում փնտրում են «քավության նոխազ» դատախազներին

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի դատախազության համակարգում երկու շաբաթ է փորձում են ընտրել այն հինգ դատախազներին, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի շրջանակներում պետք է «զոհաբերվեն» և պաշտոնանկ արվեն:

«Ըստ դատախազության մեր աղբյուրների, որպես քավության նոխազի առաջին պոտենցիալ թեկնածու նշվում է Սիսիանի դատախազ Հայկ Կարապետյանի անունը: Ենթադրվում է, որ նրան հեշտ կլինի զոհաբերել, քանի որ այն հատուկենտ դատախազներից է, որը դատախազություն  և գործադիր իշխանությունում կապեր չունի, և նրա պաշտոնանկությունը շղթայական ռեակցիա չի առաջացնի, նրա համար ոչ ոք«կռիվ» չի տա: Մյուս կողմից , ՀՀ կրթության պետական տեսչությունը մոտ տասը օր առաջ, անանուն ահազանգի հիման վրա, ուսումնասիրել է Կարապետյանի կնոջ`Նաիրա Ներսիսյանի ղեկավարած Սիսիանի ավագ դպրոցի փաստաթղթերը: Մեր թղթակցի հետ զրույցում Ներսիսյանը հաստատել է կրթության տեսչության կողմից իրենց դպրոցում ուսումնասիրություններ իրականացնելու հանգամանքը` նշելով, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել»:

Tekali Taxi