Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի նեղացել մարզչից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի նեղացել մարզչից

Հայաստանի հավաքականի և իրանական «Սանաթ Նավթի» ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը armfootball.com կայքի ֆորումում գրել է, որ ոչ մի խնդիր չունի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Նշենք, որ ֆորումներում երկրպագուները քննարկում էին խնդիրների հնարավորությունն այն բանից հետո, երբ Պաչաջյանը հրավիրվել էր Ռուսաստանի հավաքականի հետ մարտին կայացած խաղին, սակայն 18 հայտավորված ֆուտբոլիստների շարքում չէր ընդգրկվել:

«Տղերք ջան, ես ուզում եմ 2 հարցի շուրջ խոսել ձեզ հետ, որ էլ հարցեր չլինեին: Նախ ասեմ` ես հավաքականի մարզչի, առավել ևս ՀՖՖ նախագահի հետ ոչ մի կոնֆլիկտ չունեմ: Ուղղակի կա մարզիչ, որ ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ որոշումներ ա կայացնում իմ հետ կապված… ու անցյալ անգամ տենց էր որոշել, որ ես չեմ լինելու 18-ի մեջ: Խնդիր չկա, ես հարգում եմ ու ընդունում եմ էդ որոշումը: Այո, ինձ համար դա դժվար պահ էր, ու ինչ-որ տեղ անհասկանալի, այո, կարող էին ինձ չհրավիրել, եթե չէին խաղացնում… բայց ամեն դեպքում ես ընդունել եմ ու հարգանքով եմ վերաբերվել էդ որոշմանը… եթե ապագայում տենց բան լինի, էլի խնդիր չի, կգամ ու կմասնակցեմ հավաքականի մարզումներին ու էլի հարգանքով կվերաբերվեմ մարզիչների որոշումներին: Կխնդրեի մտքներիցդ հանեք էդ կոնֆլիկտի պահը», – գրել է Պաչաջյանը:

Որպես երկրորդ կետ Լևոն Պաչաջյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես եկող ազգությամբ բրազիլացի Մարկոսի մասին:

«Տղերք ջան, հասկացեք, հարցը Մարկոսը չի, ես Մարկոսին շատ հարգում ու ընդունում եմ որպես շատ լավ մարդ ու ֆուտբոլիստ, բայց ես դեմ եմ էն երևույթին, որ ինչ-ինչ պատճառներով հավաքականում ուզում են խաղացնել ոչ հայ, կամ Հայաստանում չծնված մեկ այլ ազգություն ունեցող ֆուտբոլիստի, կարճ ասած` այլազգի, որը ոչ մի կերպ կապ չունի հայերի ու Հայաստանի հետ: Հիմա պատկերացրեք սենց մի բան. ես էս հարցն ուզում եմ տամ էն երկրպագուներին, ովքեր մտածում են, որ ուժեղ են լեգիոներները մեր հայերից, դրա համար են խաղացնում, ու պետք ա խաղացնել: Ասենք` մեր առաջնությունում մի քսան հատ լեգիոներ խաղա, ու քսանն էլ շատ ուժեղ լինեն, պատկերացնո՞ւմ եք` էդ բոլորին էլ հրավիրեն հավաքական: Եթե դրանից հետո դա Հայաստանի հավաքական կկոչեք ու նույն համն ու հոտը կունենա, ինչ հիմա ա, ուրեմն բան չունեմ ասելու: Դուք էդ նույն հարցը, օրինակ, տվե՞լ եք Մարկոսին: Ինքը կուզենա՞ր, ասենք, մի հատ պարսիկ խաղար Բրազիլիայի հավաքականում, ինչ ա թե էդ պարսիկը ուժեղ ա, ասենք, Կակայից: Մի հատ հարցրեք, տենանք` ինչ կասի, իմ համար շատ հետաքրքիր ա: Ինչ եմ ուզում ասեմ, որ ազգային հավաքականը հենց դրանով ազգային, որ հայեր են խաղում: Հենա, մեր հարևաններին տեսնո՞ւմ եք. 6-7 հատ բրազիլացի ու ռուս են խաղում: Եթե դա եք ուզում, ուրեմն ես բան չունեմ ասելու: Հուսով եմ` բոլորի համար պարզ էին մտքերս», – նշել է Պաչաջյանը:

Tekali Taxi