Home / Հայաստան / Ադրբեջանը հաղթող ճանաչվեց «Եվրատեսիլ 2011»-ում (Տեսանյութեր)

Ադրբեջանը հաղթող ճանաչվեց «Եվրատեսիլ 2011»-ում (Տեսանյութեր)

Մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթի եզրափակիչում հաղթող է ճանաչվել Ադրբեջանը: Այս երկիրը ներկայացնող Էլդար Կասիմովի և Նիգյար Ջամալի (հանդես էին գալիս Էլ/Նիկկի կեղծանվամբ) «Վախեցած վազելով» երգը համաեվրոպական քվեարկության արդյունքում 221 միավոր հավաքեց:

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր երկիր հեռուստադիտողների sms քվեարկության և հատուկ ժյուրիի ձայների 50/50 հարաբերակցությամբ որոշում է տվյալ պետությունում առավելագույն միավորներ ստացած մասնակիցներին: Նշենք, որ բարձարգույն (12) միավորների թվով առաջինը Բոսնիա և Հերցեգովինան էր, ում օգտին 6 երկիր 12 միավոր տվեցին: Ադրբեջանին 12 միավոր շնորհեցին 3 երկրներ՝ Մալթան, Ռուսաստանը և Թուրքիան:

Այս տարի Հայաստանը բարձրագույն 12 միավոր շնորհեց Ուկրաինան ներկայացնող Միկա Նյուտոնի «Հրեշտակ» երգին: Հայաստանցիներն ու հայաստանյան ժյուրին 10 միավորով են գնահատել Վրաստանի երգը և 8 միավորով՝ Ռուսաստանինը: 7 միավոր է ստացել Հունաստանը, 6՝ Իտալիան, 5՝ Ֆրանսիան, 4՝ Շվեդիան, 3՝ Ավստրիան, 2՝ Մեծ Բրիտանիան, 1՝ Սերբիան:

«Եվրատեսիլ 2011»-ում երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Ռաֆաել Գուալացին՝ «Սիրո խելագարությունը» երգով: Նա հավաքել է 189 միավոր:

Երրորդ տեղում էր Շվեդիայի ներկայացուցիչ Էրիկ Սաադեն «Հայտնի» երգով, ով հավաքեց 185 միավոր:

Tekali Taxi