Home / Հայաստան / Յեմենում անորոշ վիճակ է. կրկին կրակում են ցուցարարների վրա

Յեմենում անորոշ վիճակ է. կրկին կրակում են ցուցարարների վրա

Յեմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում կառավարության զորքերը   տանիքներից կրակ են բացել հակակառավարական ցույցի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել են ամենաքիչը 15 մարդ: Այս մասին հայտնում է euronews-ը:

Յեմենում երկրի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի դեմ ցույցերը սկսվել են դեռևս հունվար ամսից` ոգեշնչված Թունիսի և Եգիպտոսի հեղափոխություններից: Նշենք, որ Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի կողմից մշակված  կարգավորման ծրագրին անցած ամիս ձախողվեց, քանի որ Սալեհը վերջին պահին հրաժարվեց ստորագրել համաձայնեցված տեքստը:

Շաբաթ օրը Սանա է ժամանել Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի գլխավոր քարտուղար Աբդուլատիֆ ազ-Զայնին, ում այցի նպատակն էր փորձել Յեմենի ապագայի վերաբերյալ քննարկումներին նոր շունչ հաղորդել:

Tekali Taxi