Home / Հայաստան / «Գրանդ» հոլդինգը մտադիր է ծխախոտի գործարան բացել Մինվոդիում

«Գրանդ» հոլդինգը մտադիր է ծխախոտի գործարան բացել Մինվոդիում

Հայկական «Գրանդ» հոլդինգը մտադիր է Մինվոդի քաղաքում 3 մլն դոլար ներդնել ծխախոտի արտադրության մեջ: Տարվա վերջին այստեղ 500 նոր աշխատատեղեր կբացվեն, հայտնում է Ստավրոպոլի շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունը:

Չի բացառվում, որ  Հայաստանի սահմաններից դուրս ծխախոտի գործարանի կառուցումը պայմանավորված է քաղաքական որոշակի գործոններով, նշում է «Էքսպերտ օնլայն» պարբերականը: Վերջին շրջանում ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և պետեկամուտների հանձնաժողովի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ  հարաբերությունների վատթարացման հետ կապված` «Գրանդ-Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն իր բիզնեսը Վրաստան և Ռուսաստան կտեղափոխի:

Այս վարկածների հավաստիությունը որոշակիորեն ամրապնդել  էին  նաև հենց Վարդանյանի հայտարարություններն այն մասին, որ Վրաստանում բիզնեսի համար ավելի լավ պայմաններ են ստեղծված: Ճիշտ է, Տիգրան Սարգսյանն արդեն հերքել է այդ լուրերը,  մի քանի օր առաջ էլ հոլդինգի հիմնադիրներին մեկը` պատգամավոր Միքայել Վարդանյանն էր (Հրանտի որդին – Epress.am)  հայտարարել, որ «Գրանդ Հոլդինգը» չի պատրաստվում Հայաստանի բիզնեսը տեղափոխել այլ երկրներ: Սակայն գործարանի կառուցման մասին հայտարարությունը հակառակն է ապացուցում, գրում է պարբերականը:

Tekali Taxi