Home / Հայաստան / Հայաստանը չպետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին. կարծիք

Հայաստանը չպետք է մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին. կարծիք

Էմմիի ելույթը միջին եվրատեսիլային նորմալ ելույթ էր, բայց ամեն դեպքում Ադրբեջանի ելույթից լավն էր: Epress.am-ի հետ զրույցում Եվրատեսիլ 2011 մրցույթի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

«Էմմին իր էներգիայով, շարժունությամբ նորմալ ելույթ է ունեցել: Բայց ես գտնում եմ, որ Էմմիին պիտի այդքան չպարացնեին. եթե ավելի քիչ շարժվեր, ավելի լավ կերգեր: Իսկ ինչ վերաբերում է երգերին, ասեմ, որ մի քանի երգ լսել եմ, ու բոլորն էլ նույն բում-բում, ահ-ահ տիպի հիմար բաներ էին»,- ասել է երգչուհին:

Ըստ Պիպոյանի` Հայաստանը լավ կանի, եթե մյուս տարի Եվրատեսիլին չմասնակցի, առավել ևս, մրցույթն անցկացվելու է Ադրբեջանում:

«Ինձ թվում ա, որ եթե մի տարի չմասնակցենք, շատ լավ կլինի, ու ընդհանրապես, կարելի ա մի քանի տարի չմասնակցել. Իտալիան 25 տարի ա` չի մասնակցում, բայց նրանց երաժշտական կյանքը նորմալ հունով ընթանում ա: Առավել ևս, որ Ադրբեջանում ա անցկացվելու, կարելի ա չգնալ: Էդ հիմար մրցույթի շուրջ մի քիչ շատ ա աղմուկը»,- մեկնաբանել է Պիպոյանը:

Tekali Taxi