Home / Հայաստան / Հայաստանում թույլ չեն տա «իմպրովիզներ անել» Թամանյանի նախագծի հետ

Հայաստանում թույլ չեն տա «իմպրովիզներ անել» Թամանյանի նախագծի հետ

Վաղը Ճարտարապետների միությունը հանդես է գալու հայտարարությամբ` կապված Հանրապետության հրապարակում կառավարական երրորդ շենքի մոտ աշտարակի կառուցման հետ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով` Հանրապետության հրապարակում կառուցվելիք ցանկացած կառույց հասարակական քննարկման պիտի դրվի, իսկ քաղաքաշինական խորհրդում այդ հարցը չի քննարկվել:

Ճարտարապետ, Մոսկվայի տան հեղինակ Լևոն Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Հանրապետության հրապարակում նախատեսվող ցանկացած փոփոխություն պիտի լայն հասարակական քննարկման և կոնցեպցիայի մշակման ենթարկվի:

«Ոչ մեկ իրավունք չունի թամանյանական նախագիծն աղավաղի, ինչ-որ իմպրովիզներ անի, Թամանյանի նախագիծը կա, ու ոչ մեկ չպիտի շեղվի դրանից: Իսկ հիմա վերցրել են, իմպրովիզացիա են անում, իսկ իմպրովիզացիայի հեղինակը գաղտնի էլ չէ` Նարեկ Սարգսյանն է: Իսկ եթե որևէ ճարտարապետ իրեն թույլ է տալիս օրենսդրական դաշտի խախտումներ և թամանյանական նախագծի իմպրովիցիա անել, ապա ես նման ճարտարապետին կարող եմ գնահատական տալ և ասել` ոչ պրոֆեսիոնալ»,- ասել է բանախոսը:

«Պահպանենք Հանրապետության հրապարակը» հասարակական նախաձեռնության անդամ Սևադա Պետրոսյանն էլ ասել, որ նման խնդիրներն առաջ են գալիս այն պատճառով, որ համակարգը չի գործում, համակարգային սխալներն են հանգում նման դեպքերի:

Epress.am-ի հարցին, թե ինչ քայլեր են իրենք պատրաստվում ձեռնարկել լուծելու և թամանյանական նախագծի հնարավոր աղավաղումը կասեցնելու համար, Մինասյանն ասել է.

«Պետք է դիմենք, առաջին հերթին, պետությանը, որպեսզի հասկանա էդ հարցի կարևորությունը, պետք է դիմենք հասարակությանը, որովհետև հասարակությունը մեզ համար շատ մեծ ուժ է»:

Սևադա Պետրոսյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը նամակով դիմել է վարչապետին, Երևանի քաղաքապետին և Հանրային խորհրդի նախագահին:

Tekali Taxi