Home / Հայաստան / Մանասյան-Անդրեասյան` 1:0. Դատական գործի քննությունը շարունակվում է

Մանասյան-Անդրեասյան` 1:0. Դատական գործի քննությունը շարունակվում է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ավարտեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունը`ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի` մարտի 3-ին կայացած որոշման դեմ: Գործի մանրամասները ներկայացնում է «Առավոտ» օրաթերթը:

«Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն`քրեական գործ հարուցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ: Անդրեասյանը շինծու առքուվաճառքի միջոցով տիրացել էր Մանասյանի տանը, էժան  գնով գնել այն: Ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել, ապա կարճել էր այն`հանցակազմի բավակայության հիմքով:

Ի դեպ, ոստիկանությունը նախաքննության փուլում հիմք էր ընդունել Անդրեասյանի բացատրությունը, թե չի ճանաչում այն անձանց, որոնք խլել էին վարկ տալու պատրվակով Մանասյանի բնակարանը: Մինչդեռ, Մանասյանի պաշտպանական կողմը միայն հեռախոսային բազմաթիվ վերծանումների միջոցով ապացուցեց հակառակը: Այն, ինչը չէր «նկատել» ոստիկանությունը:

Գնահատելով ապացույցները`դատարանը Ռ. Մանասյանի բողոքը բավարարել է և քննիչի կողմից կայացրած որոշումը` քրգործի հարուցումը մերժելու մասին, վերացրել»:

Tekali Taxi