Home / Հայաստան / ՀՀ էներգետիկայի նախարարը բիզնես ունի՞ Ուկրաինայում

ՀՀ էներգետիկայի նախարարը բիզնես ունի՞ Ուկրաինայում

«168 ժամ» պարբերականը գրում է, որ սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում 3,2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել, բացի դա, երկու տարի առաջ ձեռք է բերել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի Ի.Բաբուշկինի անվան երկաթամշակման գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը:

«Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Արմեն Մովսիսյանը, բնականաբար, հերքել է այդ տեղեկությունները` ասելով այն, ինչ պաշտոնյաները, սովորոբար, ասում են նման դեպքերում. «Առաջին անգամ եմ լսում, հենց ունենամ` կեսը կտամ ձեզ»: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Մովսիսյանն իսկապես ուկրաինական գործարանի սեփականատերերից է, սակայն նրան է պատկանում բաժնետոմսերի ոչ թե 80, այլ 20 տոկոսը»:

Tekali Taxi