2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2011 թվականի մայիսի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Ապրիլի 13-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր տեղը և զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 62-րդ հորիզոնականը:


Առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն` Իսպանիայի հավաքականը, Հոլանդիայի ընտրանին երկրորդն է, երրորդ տեղում էԲրազիլիայի հավաքականը:


Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հունիսի 29-ին:


1. Իսպանիա – 1857 (միավոր)

2. Հոլանդիա – 1702

3. Բրազիլիա – 1425

4. Գերմանիա – 1413

5. Արգենտինա – 1267

6. Անգլիա – 1163

7. Ուրուգվայ – 1094

8. Պորտուգալիա - 1052

9. Իտալիա - 1019

10. Խորվաթիա - 991

18. Ռուսաստան – 896

26. Սլովակիա – 809

34. Իռլանդիա - 681

35. Ուկրաինա – 678

47. Լիտվա – 577

53. Բելառուս – 557

57. Վրաստան – 536

62. ՀԱՅԱՍՏԱՆ - 524

75. Էստոնիա – 440

77. Լատվիա – 438

83. Ուզբեկստան – 403

85. ՆՀՀ Մակեդոնիա – 398

86. Մոլդովա – 394

108. Ադրբեջան – 288

135. Տաջիկստան – 171

139. Ղազախստան - 151

141. Թուրքմենստան – 149

169. Ղրղզստան – 70

202. Անդորրա - 0