Home / Հայաստան / Հայրապետյանն ու Փամբուկյանն ամենաշատն են բացակայում, Ալավերդյանը` ամենաակտիվն է ԱԺ-ում

Հայրապետյանն ու Փամբուկյանն ամենաշատն են բացակայում, Ալավերդյանը` ամենաակտիվն է ԱԺ-ում

Այսօր գործարկվել է parliamentmonitoring.am կայքը, որի էջերից մեկում ներկայացված է ԱԺ պատգամավորների ու խմբակցությունների աշխատանք թվերով: Վիճակագրության օգնությամբ կարելի է ստույգ իմանալ, թե ինչպես են քվեարկել պատգամավորները 6-7 նստաշրջանների ընթացքում, որ նիստերից են բացակայել, քանի անգամ պարզապես չեն մասնակցել քվեարկությանը, քանի անգամ են մոտեցել ամբիոնին՝ ելույթ ունենալու համար, քանի անգամ և ինչպիսի օրենսդրական նախաձեռնություններով են հանդես եկել:

Մասնավորապես, ամենաշատը քվեարկածների առաջին եռյակում են գտնվում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Գագիկ Մելիքյանը` 238 անգամ, Հրանտ Գրիգորյանը` 238 և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` 237:

Ամենաշատը ԱԺ նիստերից բացակայել են Ռուբեն Հայրապետյանը` 239 նիստից 237 բացակա, ՀՀԿ-ական Հարություն Փամբուկյանը` 237 անգամ, ՀՅԴ-ական Ալվարդ Պետրոսյանը` 234 անգամ:

Ամենաշատը ԱԺ ամբիոնից ելույթներ են ունեցել «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` 71 անգամ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` 69 անգամ և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` 38 անգամ:

Tekali Taxi