Home / Հայաստան / Մեդվեդևը` Պուտինի հետ հակասությունների ու Խոդորկովսկու ազատ արձակման մասին

Մեդվեդևը` Պուտինի հետ հակասությունների ու Խոդորկովսկու ազատ արձակման մասին

ՌԴ նախագահ Մեդվեդևը` ի տարբերություն վարչապետ Վլադիմիր Պուտինի, կարծում է, որ Ռուսաստանի մոդեռնիզացիան ավելի արագ տեմպերով կարող էր ընթանալ: Այս մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսին:

«Ճշմարտությունը միշտ պետք է ծնվի որոշ դիրքորոշումների շփման, իսկ երբեմն էլ բախումների արդյունքում: Եվ մոդեռնիզացիայի հարցում իմ դիրքորոշումը մի փոքր տարբեր է վարչապետի դիքորոշումից, որովհետև, որքանով հասկացել եմ, նա կարծում է, որ մոդեռնիզացիան դանդաղ, աստիճանաբար իրականացվող գործընթաց է: Ես կարծում եմ, որ մեր հնարավորություններն ու ուժերը կբավականացնեն, որպեսզի մոդեռնիզացիան արագ ընթանա առանց վնաս հասցնելու այն ամենին, ինչ արվել է նախկինում: Բայց դրա համար պետք է շատ աշխատել»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա կրկին նշել է, որ իր և Պուտինի ռազմավարական դիրքորոշումները հիմնականում համընկնում են:

«Մեր երկուսի արժեքային համակարգերը շատ մոտ են իրար, մենք երկուսս էլ ուզում ենք, որ մեր երկիրը լինի ժամանակակից, արդյունավետ, որպեսզի մարդիկ լավ ապրեն, որպեսզի գիտակցված և իրագործելի որոշումներ կայացվեն, ապահովված լինեն իրավունքները, որպեսզի ժամանակակից, մոդեռնիզացված և դիվերսիֆիկացված տնտեսություն լինի»,- ասել է Մեդվեդևը: Սակայն, նրա խոսքով, սա չի ենթադրում հայացքների բացարձակ նմանություն:

Իսկ «Коммерсант-ФМ» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե արդյոք հասարակության համար վտանգավոր է «ЮКОС» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ազատ արձակումը, նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել  է, որ եթե հարցն այդքան կարճ է, ապա պատասխանն էլ կարճ կլինի:

«Բացարձակապես վտանգավոր չէ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Tekali Taxi