Home / Հայաստան / Նալբանդյանը քննարկել է Սարկոզիի` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցերը

Նալբանդյանը քննարկել է Սարկոզիի` Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցերը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցիխաղաղ և բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:

Մայիսի 17-ին  Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական և արտաքինքաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լևիտի հետ: Հանդիպմանը քննարկվել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Tekali Taxi