Home / Հայաստան / ԱՄՀ ղեկավարի զոհը կարող է ՁԻԱՀ-ով հիվանդ լինել

ԱՄՀ ղեկավարի զոհը կարող է ՁԻԱՀ-ով հիվանդ լինել

Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին բռնաբարության մեջ մեղադրող Նյու-Յորքի հյուրանոցի սպասուհին կարող է ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով վարակված լինել, պարզել է The New York Post-ը:

Նրա հիվանդության փաստը հաստատել հնարավոր չէ, քանի որ դա բժշկական գաղտնիք է համարվում, սակայն հավաքված տեղեկություններն անուղղակիորեն հաստատում են այդ տեղեկատվությունը: Խոսքը գնում է Բրոնքսում գտնվող ինչ-որ բնակարանի մասին, որտեղ սպասուհին ապրում էր իր դստեր հետ մինչ այս տարվա հունվար: Նշվում է, որ այդ բնակարանները նախատեսված են միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվածների համար և դրանք տրամադրում է Հարլեմի ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով վարակվածների Միացյալ կազմակերպությունը:
Հարլեմի միության աշխատակիցը հայտնել է, որ իրենց կազմակերպության կողմից տուն ստանալու համար նվազագույնը մեկ հասուն մարդ պետք է ՄԻԱՎ կրող կամ ՁԻԱՀ-ով վարակված լինի:

Հիշեցնենք, որ 32-ամյա կինը ԱՄՀ-ի ղեկավարին մեղադրում է բռնաբարության մեջ: Կնոջը պահում են Մանհեթենի շրջանային դատախազությունում նրա անվտանգության համար: Ստրոս-Կանը գտնվում է կալանավայրի աշխատակիցների շուրջօրյա խիստ վերահսկողության տակ:
Tekali Taxi