Home / Հայաստան / Ստեփանավանում քրեական գործ են հարուցել` հարկերը վճարելուց խուսափելու համար

Ստեփանավանում քրեական գործ են հարուցել` հարկերը վճարելուց խուսափելու համար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում   հարուցվել է քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ:

Դատախզության մամուլի հաղորդագրության մեջ ասված է,  որ «Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն» ՍՊ ընկերության տնօրեն Ս. Ջիլավյանը 2009-2010թթ. ընթացքում կազմել և տարածքային հարկային տեսչություն է ներկայացրել հիշյալ ընկերության` 2009թ. հուլիս-նոյեմբեր և 2010թ. մարտ-հունիս  ամիսների ԱԱՀ –ի կեղծ հաշվարկներ, ինչպես նաև` 2009թ. գործունեության վերաբերյալ տարեկան կեղծ հաշվետվություն:

«Ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, այն է` իրացման շրջանառությունը թաքցնելու, պակաս ցույց տալու, ԱԱՀ-ի անհիմն հաշվանցումներ, նվազեցումներ կատարելու միջոցով, ՍՊ ընկերության տնօրենը չարամտորեն խուսափել է ընդհանուր առմամբ 25 167 120 դրամ առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց», – նշում է ՀՀ դատախզությունը:

Tekali Taxi