Home / Հայաստան / «Շարունակելու են լիակատար աջակցությունը». Նալբանդյանն ու Քլինթոնը հանդիպեցին

«Շարունակելու են լիակատար աջակցությունը». Նալբանդյանն ու Քլինթոնը հանդիպեցին

Մայիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարորությունը:
Հանդիպման ընթացքում պետքարտուղար Քլինթոնը նշել է, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ և հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում և զարգանում:

«Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել և ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից և հասնում մինչև անձնական հարաբերություններ և ավելին, ինչը մեզ համար շատ կարևոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, և ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարևոր երկխոսությունը», – ասել է Քլինթոնը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ասել է. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու մեր հանձնառության մասին և վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, և նշել, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Tekali Taxi