Home / Հայաստան / ԱԺ պատգամավորը դատի է տալու Գագիկ Շամշյանին

ԱԺ պատգամավորը դատի է տալու Գագիկ Շամշյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը պատրաստվում է դատի տալ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Այս մասին պատգամավորն ասել է yerkir.am կայքին տված հարցազրույցում:

«Ոմանք հետաքրքրված են իմ անունի հետ խաղան, դրա համար մի քանի լրագրողների արել են իրենց գրպանի գործիք։ Սուտ ինֆորմացիաներ են տալիս, սկսում են կեղտոտ PR տանել իմ անվան շուրջ»,-  ասել է Արզաքանցյանը՝ մեկնաբանելով երեկ ճանապարհային ոստիկանության հետ իր պահվածքը։

Հիշեցնենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ հայտնել էր, որ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցի մոտ ոստիկանները կանգնեցրել են Արզաքանցյանի BMW-740 և նրան ուղեկցող Mitsubishi Pajero ավտոմեքենաները: Երկու մեքենաների վարորդներն էլ եղել են առանց ամրագոտիների: Երբ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են պատգամավորի և նրան ուղեկցող ավտոմեքենաները, պատգամավորը դիմել է փախուստի:

Արզաքանցյանի խոսքով` իրեն ոչ մի ոստիկան էլ չի մոտեցել, չի կանգնեցրել ու խոսել, ինքն էլ չի արհամարհել ու գնացել։

«Ոչ մեկ չի կանգնի իմ դիմաց ու ասի, սենց բան ա էղել, սուտ լուրեր են տարածել. ո՛չ օրգանի աշխատող, ո՛չ լրագրող։ Ու լրագրողն էլ իր պատասխանը կստանա»,- ասել է պատգամավորը։

Լրագրողի հարցին, թե՞ որ լրագրողի մասին է խոսքն ու ի՞նչ է անելու Արզաքանցյանը, նա պատասխանել է, որ դիմելու է դատարան, իսկ լրագրողի անունը Գագիկ է, ազգանունը չի հիշում։

– Գուցե Շամշյանի՞ մասին է խոսքը։

– Այո, իմ իրավաբաններին ասել եմ, զբաղվում են դրանով,-  պատասխանել է ԱԺ պատգամավորը։

Tekali Taxi