Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Վիկ Դարչինյանին հաղթանակներ է մաղթել

Սերժ Սարգսյանը Վիկ Դարչինյանին հաղթանակներ է մաղթել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է թեթևագույն քաշում IBՕ վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է անվանի բռնցքամարտիկին` Յոնի Պերեսի հետ դիտարժան մենամարտում տարած վերջին հաղթանակի և IBՕ վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ: Նախագահը նորանոր հաղթանակներ է մաղթել աշխարհի չեմպիոնին՝ ընդգծելով, որ Հայաստանում ուշիուշով հետևում են նրա բոլոր մենամարտերին և հպարտանում՝ ինչպես նրա, այնպես էլ սպորտի բնագավառում մեր մյուս հայրենակիցների հաղթանակներով:

Վախթանգ Դարչինյանը խորհրդանշական է համարել, որ մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, և ավարտվել՝ իր հաղթանակով:

Tekali Taxi