Home / Հայաստան / Վրաստանի սևծովյան ափի հյուրանոցները բարձրացնում են գները

Վրաստանի սևծովյան ափի հյուրանոցները բարձրացնում են գները

Վրաստանը պատրաստվում է զբոսաշրջիկների ընդունելությանը: Չնայած այն հանգամանքին, որ տարվա սկզբից Վրաստան այցելել են 43% տոկոսով ավելի զբոսաշրջիկներ, քան անցյալ տարի միևնույն ժամանակահատվածում, տուրիստական ընկերությունների մի մասը հայտարարում է, որ հետագայում զբոսաշրջիկների հոսքի ավելացում չի ակնկալում:

Որպես պատճառ է նշվում այն, որ ամառային սեզոնին սևծովյան ափի հյուրանոցները որոշել են բարձրացնել ծառայությունների գների:

«Fresh-Travel» տուրիստական ընկերությունում ասում են, որ ծառայությունների թանկացումը լուրջ ազդեցություն կունենա զբոսաշրջիկների թվի վրա:

«Մեր ընկերությունը հիմնականում աշխատում է Իսրայելի ուղղությամբ և այս պահին իրավիճակը կարելի է դրական համարել: Հետաքրքրություն կա, և պատվերների քանակը մեծացել է: Սակայն եթե հյուրանոցներում թանկանա ծառայությունների գումարը և այդ գործընթացը շարունակվի, մեր պատվիրատուները, հավանաբար, չեղյալ կհայտարարեն նախնական պատվերները և կմեկնեն Եվրոպա: Առանց այդ էլ փոխադրումը թանկ է արժենում վառելանյութի պատճառով և եթե դրան ավելանա նաև ծառայությունների գումարը, այստեղ չեն ժամանի»,- «Բիզնես-Ռեզոնանսին» հայտարարել է «Fresh-Travel»-ը:

«Levon Travel»-ում հայտարարում են, որ հյուրանոցային ծառայությունների թանկացումը բացասական արդյունքների կհանգեցնի և զբոսաշրջիկների քանակը կկրճատվի:

«Երբ Իսպանիայում հանգիստը կարող է կրկնակի էժան լինել, քան Վրաստան մեկնելը, ինչո՞ւ հանգստանալ այստեղ: Վրաստանը հայտնի է տուրիզմի ոլորտում իր թանկությամբ, և եթե ներկայումս գներն ավելի բարձրանան, բնականաբար, շատերը կկորցնեն այստեղ ժամանելու ցանկությունը»,- հայտարարում են ընկերությունում:

Այլ կանխատեսում են անում «Georgiaholiday» տուրիստական ընկերությունում` նշելով, որ թանկացումները չեն ազդի տուրիստների հոսքի վրա. ով ցանկանում է գհանգստանալ Վրաստանում, գալիս է:

Tekali Taxi