Home / Հայաստան / Բաքվի «սուլթանությունից» Ղարաբաղն ուզում է պաշտպանվել Եվրոպայով ու ՀԱՊԿ-ով

Բաքվի «սուլթանությունից» Ղարաբաղն ուզում է պաշտպանվել Եվրոպայով ու ՀԱՊԿ-ով

Ղարաբաղյան հակամարտությունը տեղային տեսանկյունից դիտարկելիս կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովել, ինչը և այսօր անում է: Այս մասին «Эхо Москвы»-ի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Եթե դիտարկենք այն ավելի գլոբալ առումով` հաշվի առնելով, որ այդ սպառնալիքը վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին և ղարաբաղյան ժողովրդին, մենք կարծում ենք, որ այստեղ հավասարապես պատասխանատվություն պետք է կրեն նաև ՀԱՊԿ-ի անդամները, եվրոպական պետություններն ու միջազգային հանրությունը:

Որովհետև բացի մեր քաղաքացիների անվտանգության երաշխավորումից, մենք ապահովում ենք նաև որոշակի համամարդկային արժեքներ: Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ պատասխանատվություն ենք զգում այդ հարցում, որովհետև բոլոր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մասնակցել է համամարդկային արժեքների ստեղծմանը: Դրանք տարբեր պատմական ժամանակահատվածներ էին, մենք այսօր հաճույքով շարունակում ենք մեր առաքելությունը: Այնպես է ստացվել, որ բազմաթիվ տարիների ընթացքում մնալով որոշակի առումով առանձնացած, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի խնդիրներ, որոնք ոչ միայն մեզ են վերաբերում:

Եվ այսօր եվրոպական հանրության մի շարք երկրներ և միջազգային հանրությունը մեր չճանաչվածության պատճառով ոչ մի հարաբերություն չունի մեզ հետ, սակայն միաժամանակ նրանք հաճույքով հարաբերություններ են հաստատում և համագործակցում են այն երկրի հետ, որտեղ իշխում են սուլթանության կանոնները և որտեղ ինչ-որ միջնադարյան կանոններ են տեղ գտնում ադրբեջանական պետության կյանքում: Նրանք հաճույքով համագործակցում են այդ երկրի հետ: Մենք կարծում ենք, որ մի շարք երկրներ երկակի չափանիշներով են առաջնորդվում»,- հայտարարել է ղարաբաղյան առաջնորդը:
Tekali Taxi