Home / Հայաստան / Երևան-Ամստերդամ չվերթի ուղևորներին տարհանել են ռումբի մասին ահազանգի պատճառով

Երևան-Ամստերդամ չվերթի ուղևորներին տարհանել են ռումբի մասին ահազանգի պատճառով

Մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.30-ին անհայտ անձը զանգահարել է օդանավակայանի տեղեկատու հեռախոսահամարին  և հայտնել, որ Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ կա:

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունների աշխատակիցներ: Չվերթի ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ, Ամստերդամ մեկնող ինքնաթիռը ենթարկվել է մանրակրկիտ զննման:

Համալիր ստուգումների արդյունքում պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում են Ոստիկանությունից:

Tekali Taxi