Home / Հայաստան / Նախագահ. Այսօր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հստակ արդյունքներ չունենք

Նախագահ. Այսօր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում հստակ արդյունքներ չունենք

Հայաստանն այսօր ամենաշահագրգիռ երկիրն է աշխարհում, որը ցանկանում է և անում է ամեն ինչ, Լեռնային Ղարաբաղի  անկախության ճանաչման համար: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հարցազրույցը վարել է ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը, ով այդ նպատակով մեկնել էր Ստեփանակերտ:

«Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղում այն մասին,  թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանյան ղեկավարությունը բազմիցս  հայտարարել և հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչման հանգամանքը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի  բանակցային գործընթացով: Հայաստանը աշխատանքներ է տանում այն ուղղությամբ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլ նաև եվրոպական և միջազգային հանրության կողմից:

Մենք նման աշխատանքներ ենք տանում և դա անում ենք բավական բացահայտ կերպով: Ցավոք սրտի, մենք այսօր չենք կարող հստակ արդյունքներ արձանագրել այս առնչությամբ»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

Tekali Taxi