Home / Հայաստան / Սահակաշվիլիի նախկին համախոհը խոստանում է վերադառնալ Վրաստան` նրան պաշտոնանկ անելու համար

Սահակաշվիլիի նախկին համախոհը խոստանում է վերադառնալ Վրաստան` նրան պաշտոնանկ անելու համար

Քրեական հետապնդման պատճառով երկիրը լքած Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին խոստացել է վերադառնալ Վրաստան` մասնակցելու մայիսի 25-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին:

Ելույթ ունենալով «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում`Օքրուաշվիլին հայտարարել է, «Մայիսի 25-ը ներկայիս իշխանությունների վերջին օրը կդառնա»:

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը խոստացել է ձերբակալել Օքրուաշվիլիին հենց որ նա վերադառնա հայրենիք: «Մենք սպասում ենք նրան» ,- ասել է ՆԳՆ վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին:

Մայիսի 21-ին Վրաստանում ընդդիմությունը զանգվածային  բողոքի ակցիաներ անցկացրեց, որի պահանջը Սահակաշվիլիի հրաժարականն էր: Ընդդիմությունը խոստանում է շարունակել գործողությունները մայիսի 25-ին:

Tekali Taxi