Home / Հայաստան / Բրիտանական դիվանագետի կինը նետվել է տանիքից

Բրիտանական դիվանագետի կինը նետվել է տանիքից

Նյու Յորքում ինքնասպան է եղել ՄԱԿ-ի բրիտանական առաքելության շրջանակներում ԱՄՆ-ում գտնվող դիվանագետ Թոմաս Հերդիի կինը: Ինչպես հայտնում է The New York Post-ը, 46-ամյա Քետրին Հերդը նետվել է Մանհեթենի բնակելի շենքերից մեկի տանիքից: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Ինքնասպանության մասին տեղեկությունները ստացվել են ոստիկանությունից:

Հաղորդվում է նաև, որ Հերդը ինքնասպանությունից առաջ որևէ գրություն չի թողել: Հարևանների խոսքով` նա երջանիկ կնոջ տպավորություն էր թողնում: Մահացած կինը 5 երեխա ուներ:

Հայտնի է նաև, որ հաջորդ շաբաթ նա պետք է վերադառնար Բրիտանիա ընտանիքի հետ միասին, քանի որ ամուսնու դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ-ում ավարտվել էր:

Tekali Taxi