Home / Հայաստան / Pink Floyd-ի լոնդոնյան համերգի ժամանակ հիշել են Հրանտ Դինքին (ՖՈՏՈ)

Pink Floyd-ի լոնդոնյան համերգի ժամանակ հիշել են Հրանտ Դինքին (ՖՈՏՈ)

Pink Floyd ռոք խմբի` Լոնդոնում կայացած համերգի ժամանակ բեմում տեղադրված էկրաններին է հայտնվել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նկարը:

Խմբի The Wall ալբոմի երգերի կատարման ժամանակ էկրաններին են հայտնվել նաև Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված զինվորների և Սադամ Հուսեյնի զորքերի իրականացրած քիմիական հարձակման հետևանքով մահացած մարդկանց նկարները:

Էկրանին հայտնված նկարի վրա նշված է եղել Հրանտ Դինքի ծննդյան և մահվան ամսաթիվը և գրություն. «Զոհվել է 2007 թվականին կազմակերպված սպանության հետևանքով»:

Խմբի մենակատար և բաս-կիթառահար Ռոջեր Ուոթերսը Դինքին և Վիետնամում զոհված զինվորներին անվանել է «հերոսներ, որոնց աշխարհն է կորցրել»:

Tekali Taxi