Home / Հայաստան / Ադրբեջանը հնչեցրել է «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման ժամկետը

Ադրբեջանը հնչեցրել է «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման ժամկետը

«Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթը կկայանա Բաքվում մայիսի 22-ին, 24-ին և 26-ին: Այս մասին Vesti.az-ին հայտնել է Ադրբեջանի Հանրային հեռուստաատեսության հանրային կապերի բաժնի ղեկավարը: Մրցույթի անցկացման վայրը դեռևս չի ընտրվել:

Նշենք, որ Հայաստանը Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու մասին  որոշում առայժմ չի կայացրել:

Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանն առայժմ չի քննարկել հաջորդ Եվրատեսիլին մասնակցելու հետ կապված հարցերը:

«Երբեք այսքան վաղ Հայաստանի հեռուստառադիոընկերությունը չի քննարկում հաջորդ Եվրատեսիլի հետ կապված հարցեր», – ասել էր Ալեքսան Հարությունյանը:

«Երբ առաջիկայում տվյալ խնդիրը սկսենք քննարկել, Հանրային հեռուստառադիոընկերությունը կտեղեկացնի այդ մասին: Այս պահին Հանրայինը կենտրոնացել է Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպման հետ կապված հարցերի վրա», – նշել էր նա:

Tekali Taxi