Home / Հայաստան / Բժիշկները կկանգնեն դատարանի առջև սխալ վիրահատության համար

Բժիշկները կկանգնեն դատարանի առջև սխալ վիրահատության համար

ՀՀ ոստիկանության` Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:

ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011թ. մայիսի 10-ին և 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի  ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ իրենց պարտականությունների նկատմամբ դրսևորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք:

«Մասնավորապես, վիրահատման ենթակա 2004թ. ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006թ. ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով», – ասված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ:

Tekali Taxi