Home / Հայաստան / ՀՖՖ-«Գանձասար» կոնֆլիկտը հարթվեց. Կապանցիները կհետևեն իրենց թիմի խաղին ստադիոնում

ՀՖՖ-«Գանձասար» կոնֆլիկտը հարթվեց. Կապանցիները կհետևեն իրենց թիմի խաղին ստադիոնում

Այսօր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբի հովանավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի, ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանի, տեղի երկրպագուների, վետերան ֆուտբոլիստների հետ:

Քննարկման թեման է եղել նախորդ շաբաթ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը, համաձայն որի 9-րդ տուրի «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպման ընթացքում և դրանից հետո երկրպագուների անկարգապահության համար Կապանի թիմը պետք է 5 խաղ անցկացներ առանց հանդիսատեսի:

Որոշումը դժգոհություն էր առաջացրել Կապանում, լուրեր էին պտտվում, որ «Գանձասարի» հովանավորը քննարկում է թիմը Հայաստանի առաջնությունից հանելու հարցը:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է Վլադիկ Առաքելյանը, «հանդիպումն անցել է բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտում»: Կապանցիները խնդրել են Ռուբեն Հայրապետյանին վերանայել որոշումը: Քննարկումներից հետո ՀՖՖ նախագահը հայտարարել է, որ «Գանձասարի» որակազրկումը կդռանա պայմանական, իսկ ևս մեկ անգամ երկրպագուների կողմից անկարգությունների հրահրելու դեպքում նախկին որոշումը ուժի մեջ կմտնի:

Tekali Taxi