Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը հրաժեշտ տվեց Սեյրան Օհանյանին

ԱՄՆ դեսպանը հրաժեշտ տվեց Սեյրան Օհանյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi