Home / Հայաստան / Ադրբեջանը թաքցնելու բան ունի. լրագրողը՝ Բունտմանին Ադրբեջան չթողնելու մասին

Ադրբեջանը թաքցնելու բան ունի. լրագրողը՝ Բունտմանին Ադրբեջան չթողնելու մասին

«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի ղարաբաղյան այցելությունից հետո Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» հայտարարվելու փաստը մեկնաբանել է «Независимая газета» պարբերականի գլխավոր տնօրեն Կոնստանտին Ռեմչուկովը:

Մեկնաբանելով Բաքվի դիրքորոշումը` համաձայն որի Ղարաբաղ կատարելիք այցելությունից առաջ «Эхо Москвы»-ն նախ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳ նախարարությունից, Ռեմչուկովը նշել է. «Նախևառաջ, տարածքների վիճելի լինելու հանգամանքը արդեն իսկ խնդիրներ է ստեղծում դիրքորոշման համաձայնեցման հարցում: Կամ Հայաստանի ԱԳ նախարարության հետ, կամ Ադրբեջանի: Եվ անգամ ՌԴ ԱԳ նախարարության: Քանի որ դիվանագետներն իրենց օրենքներն ունեն, լրագրողներն`իրենց: Լրագրողները պետք է ձգտեն հավաստի տեղեկատվություն հաղորդել հանրությանն այն մասին, թե ինչ է կատարվում: Այս իսկ պատճառով ես լիովին համակարծիք եմ թե «Эхо Москвы»-ի և թե Սերգեյ Բունտմանի հետ:

Կարծում եմ, այն որ Ադրբեջանի իշխանություններն իրենց մեծ մարդու նման չեն դրսևորում, ցավալի է: Նրանք գիտեն՝ ռադիոկայանի ազատական ժողովրդավարական և անկասկած օբյեկտիվ բնույթը, սա անշուշտ նրանց գործունեության հիմնական սկզբունքն է: Բունտմանը ավելի քան 20 տարվա բարեխիղճ լրագրողի հեղինակություն է վայելում: Այդ իսկ պատճառով նման հայտարարությունները բացի այն, որ հեղինակազրկում են երկիրը, այլ նաև տեղիք են տալիս մտածելու, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ մաքուր է: Որովհետև իշխանությունը սովորաբար անհանգստանում է այն ժամանակ, երբ անկախ լրագրողները ներթափանցում են այնտեղ, որտեղ իրենք թաքցնելու բան ունեն: Որովհետև, երբ ամեն ինչ լավ է, իշխանությունն, ըստ իս, ինքն է լրագրողներին ավտոբուսներում տեղավորում և տանում ցույց տալու աշխարհը, ընկերությունը, ուտելիքը: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ շատ լավ է, որ գոյություն ունի «Эхо Москвы» -ն՝ նման պրպտող և հետաքրքրասեր լրագրողներով»:

Tekali Taxi