Home / Հայաստան / Մոսկվայի բնակչուհին ստիպել է իր վարձակալների երեխային նետվել պատուհանից

Մոսկվայի բնակչուհին ստիպել է իր վարձակալների երեխային նետվել պատուհանից

Մոսկվայի ոստիկանությունը բերման է ենթարկել, այնուհետև ազատ արձակել  մայրաքաղաքի բնակչուհու, ով առնչություն ունի Տաջիկստանից իր բնակարանը վարձակալողների մանկահասակ դստեր մահվան հետ: Բնակարանի ագրեսիվ տանտիրուհին այնպես է վախացրել աղջնակին, որ վերջինս նետվել է պատշգամբից և տեղում մահացել:

Մահացած երեխայի ծնողները պատրաստ են եղել անձամբ կնոջ դատաստանը տեսնել, սակայն ոստիկաններին հաջողվել է խլել նրան մահացած երեխայի ծնողների ձեռքից, գրում է «Московский комсомолец»-ը:

37-ամյա տաջիկը իր մոլդովացի կնոջ հետ ժամանել է Մոսկվա իր երկու երեխաների հետ` աշխատանք որոնելու: Նրանց կողմից վարձակալած բնակարանի տանտիրուհին, հարևանների խոսքով, ագրեսիվ տրամադրվածություն է ունեցել այլ ազգերի նկատմամբ, սակայն այդուհանդերձ, միշտ էլ բնակարան տրամադրել է նրանց և ապրել այդ գումարներով:

Երկուշաբթի զույգը աշխատանքի է գնացել, իսկ հնգամյա Յանան և նրա յոթամյա եղբայրը մնացել են տանը: Մոտավորապես 18:00-ին տան տերը սկսել է թակել դուռը և բղավել, որ իրեն տան վարձն է պետք: Հարևանների խոսքով` նա եղել է խիստ հարբած վիճակում:

Փոքրիկ Յանան այնպես է վախեցել ագրեսիվ կնոջ պահվածքից, որ սարսափահար վազել է պատշգամբ և նետվել: Աղջնակն ընկել է ասֆալտին և մահացել ստացված վնասվածքների պատճառով:

Դեռ հայտնի չէ` միջադեպը կորակվի որպես հանցագործություն, որը քրեական գործի հարուցում է պահանջում, թե ոչ:

Tekali Taxi