Home / Հայաստան / Պոռնոաստղը մահացել է վթարում հսկայական կրծքի պատճառով

Պոռնոաստղը մահացել է վթարում հսկայական կրծքի պատճառով

ԶԼՄ-ներում հաճախ են հայտնվում լուրեր այն մասին, թե ինչպես են վիրահատական միջոցներով մեծացված կրծքերը փրկում փամփուշտից, դանակի հարվածից և անգամ օձի խայթոցից: Պատահել է նաև, որ  սիլիկոնե կուրծքը պայթել է ինքնաթիռի ծանրաբեռնվածության  և ավտովթարի պատճառով: Մեծ կրծքեր ունեցողները գիտեն, որ երբեմն իրենց այդ «հարստությունը» լուրջ խնդիրների է հանգեցնում, օրինակ մեքենայում ամրագոտիների ամրացման ժամանակ:

Հենց այս հանգամանքն է դարձել Echo Valley կեղծանվամբ հայտնի 56-ամյա պոռնոաստղ Սինտիա Հիլիգ Սթոունի մահվան պատճառը, հայտնում է NEWSru Israel-ը:

Սինտիան մահացել է շաբաթ երեկոյան` մայիսի 21-ին, տեխասյան մայրուղու վրա այն բանից հետո, երբ իր մեքենային է բախվել մեկ այլ մեքենա: Բացառիկ մեծ չափերի կրծքերի պատճառով կինը ամրագոտին ամրացնում էր որովայնի հատվածում: Բախման հետևանքով կինը դուրս է շպրտվել մեքենայից, ստացված վնասվածքները մահվան պատճառ են դարձել: Ամրագոտի կապած ուղևորը փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց, նշում է AVN News-ը:

Tekali Taxi