Home / Հայաստան / Թբիլիսին դաժանորեն «ազատագրեցին», զոհվել է մեկ ոստիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թբիլիսին դաժանորեն «ազատագրեցին», զոհվել է մեկ ոստիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս պահին ավարտված են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիայի ցրելուն ուղղված ոստիկանության հատուկ գործողությունները: Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, ընդդիմադիրների մեջ վիրավորներ կան, շատերը ձերբակալված են: Դեռևս տեղեկություններ չկան ընդդիմության առաջնորդների մասին:

Տեղական «Մաեստրո» հեռուստաընկերության տվյալների համաձայն, ցուցարարներին հրապարակից դուրս բերելուն ուղղված գործողությունները տևել են 5-7 րոպե: Հատուկ գործողությունների ընթացքում օգտագործվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ:

Այս գործողությունների հետևանքով տուժած մոտ 10 մարդ տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը:

Ինչպես լրագրողներին հայտնել է ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի որդին`Անզորը, ոստիկանությունը շրջապատել է ցուցարարներին և ելք չի թողել:

Այս գործողությունների արդյունքում տուժել են նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնցից մեկը զոհվել է: Ոստիկանությունը հայտնում է, որ նրան վրաերթի են ենթարկել ընդդիմության առաջնորդները, ովքեր իրենց մեքենաներով շտապում էին լքել Վրաստանի խորհրդարանին հարակից տարածքը:

Դեռևս ոչինչ հայտնի չէ ընդդիմության առաջնորդներից մեկի`Վրաստանի նախկին պաշտպանության նախարար, Իրակլի Բատիաշվիլիի գտնվելու վայրի վերաբերյալ, ով ակցիայի մինչ վերջին րոպեն ցուցարարների հետ էր: Այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները տեղական հեռուստաալիքներից մեկի ուղիղ երթերում:

Միաժամանակ հայտնի չէ նաև, թե որտեղ է գտնվում «Վրացական կոսակցություն» համանախագահ, 2008 թվականի նախագահական ընտրություններում Միխեիլ Սաահակաշվիլիի գլխավոր հակառակորդ Լևան Գաչեչիլաձեն:

Tekali Taxi