Home / Հայաստան / Լրագրողի ոտքն են կոտրել, օպերատորին ծեծի ենթարկել. «նրանց հասնում էր»

Լրագրողի ոտքն են կոտրել, օպերատորին ծեծի ենթարկել. «նրանց հասնում էր»

Ռուսաստանյան երեք հեռուստաալիքների` REN TV-ի, Հինգերորդ ալիքի և Առաջին ալիքի աշխատակիցները ծեծի են ենթարկվել մոսկովյան  «Պյատորոչկա» սուպերմարկետների ցանցում ռեպորտաժ պատրաստելիս: Հենց այս խանութն էր ընտրվել ստուգումների համար, որովհետև հաճախորդները հաճախ էին բողոքում տվյալ սուպերմարկետից:

Խանութի կառավարիչը նախ փորձել է ջարդել տեսախցիկը, այնուհետև հարձակվել է լրագրողների վրա: Նրան օգնության է եկել խանութի պահակախումբը: Արդյունքում` REN TV-ի օպերատոր Վլադիմիր Բուկատկան ուղեղի ցնցում և ոտքի մատների կոտրվածք է ստացել:

Հեռուստաալիքի փաստաբանները մտադիր են դիմել դատախազություն:

Լրագրողների հարցերին X5 Retail Group-ին պատկանող խանութի PR-մենեջեր Վարվարա Ստոյանովան հայտարարել է, որ «լրագրողներին հասնում էր»:

Tekali Taxi